Sunday, 19 07 2026
12:10
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին

Հին ընդդիմության վախճանը․ ինչպիսի՞ ընդդիմություն է ունենալու նոր Հայաստանը

Այսօր պարզ կլինի, թե որ ուժերն են հավակնում դեկտեմբերի 9-ին մանդատներ ունենալ նոր խորհրդարանում։ Սակայն անկախ նոր խորհրդարանի քաղաքական խճանկարից՝ մեկնարկող ընտրական գործընթացն արդեն արձանագրել է քաղաքական կարևոր հետևանք։

Ընտրություններին չեն մասնակցելու քրեաօլիգարխիայի իշխանությանը համապետական ընտրություններում հակադրված հիմնական, առանցքային ընդդիմադիր թեկնածուները՝ Ստեփան Դեմիրճյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը ու Րաֆֆի Հովհաննիսյանն՝ իրենց կուսակցություններով։

Նրանք ասում են, որ ռեյտինգային ընտրակարգը փակում է մաքուր քաղաքական ընտրությունների ճանապարհը ու անիմաստ են համարում իրենց մասնակցությունը գործընթացին։ Բերված պատճառաբանությունն, անշուշտ, հիմնավոր է, սակայն օրբյեկտիվ լինելուն զուգահեռ՝ նման է ինքնաարդարացման, որովհետև նույնիսկ համամասնական փակ ցուցակներով ընտրությունների պարագայում այս երեք ուժերը խորհրդարանում հայտնվելու որևէ գործնական հեռանկար չունեին։

Հեղափոխությունը ցնցեց բոլոր մեծ ու փոքր համակարգերը, քաղաքական ամբողջ դաշտը․ քաղաքական հին ուժերը պետք է կամ ադապտացվեին նոր իրականությանը՝ հասարակությանը ներկայանալով նոր քաղաքական ուղերձներով ու թիմերով, կամ էլ՝ բռնեին քաղաքական արխիվացման ճանապարհը։ ՀԺԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» արդիականացման ռեսուրս չունեին ու դա տեսանելի էր անգամ մինչև հեղափոխությունը, սակայն Սերժ Սարգսյանի իշխանության գոյությունը այս կուսակցություններին որոշակի «կենսունակություն» էր հաղորդում, որովհետև նրանք հասարակության գիտակցության ու հիշողությունների մեջ նույնանում էին համակարգի ընդդիմախոսների կարգավիճակի հետ։ Չկա Սերժ Սարգսյանի իշխանությունը՝ չի գործում նաև կենսունակության իներցիոն բանաձևը։

Հետհեղափոխական առաջին իշխանության հարցն, ըստ էության, լուծված է դեռ մայիս ամսին, երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց վարչապետությունը ու դեկտեմբերի 9-ի ընտրությունները միայն կարող են «խմբագրել» Նիկոլ Փաշինյանի թիմը, սակայն չեն ազդելու իշխանության, այսպես ասած, քաղաքական հասցեականության վրա։

Դեկտեմբերի 9-ի ընտրություններն ավելի նշանակալի են նոր ընդդիմության հստակեցման առումով։ Այս հարցն է, որը խիստ սկզբունքային նշանակություն ունի Հայաստանի քաղաքական համակարգի զարգացման տեսանկյունից։

Նիկոլ Փաշինյանի թիմի հետհեղափոխական ոչ այնքան արդյունավետ քաղաքականությունը բերել է նրան, որ չեն նախապատրաստվել նոր համակարգի ձևավորման քաղաքական, ինստիտուցիոնալ հիմքերը, ինչի հետևանքով քաղաքական ռեստավրացիայի ախորժակ ունեն հին համակարգի առանցքային սեգմենտները՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, որոնք հրապարակավ հավակնում են երկրորդ քաղաքական ուժը կամ առանցքը դառնալու դերին։ Եթե իրադարձությունները գնան նման սցենարով, վստահաբար կարելի է փաստել, որ դեկտեմբերի 9-ին մենք չենք ունենալու հեղափոխության արդյունքների ամբողջական կապիտալիզացիա, ավելի ճիշտ՝ կարող ենք խոսել ոչ թե հեղափոխության, այլ՝ նրա հարթակի հաղթանակի մասին։ Եթե Նիկոլ Փաշինյանի թիմի ընդդիմությունը կամ այլընտրանքը լինելու են ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն, ապա նշանակում է, որ պահպանվում է հակահեղափոխական ռևանշի վտանգը, ավելին՝ այն լեգիտիմացվում է խորհրդարանական ընտրությունների արդյունքների մակարդակով։

Այս հարթության վրա խիստ սկզբունքային նշանակություն ունի Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի դերակատարությունը։ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի քաղաքական «վերականդանացման» գործընթացում հիմնական պատասխանատվությունն ընկնում է հեղափոխության թիմի վրա։ Փաշինյանի թիմը հետևողական չի եղել հին համակարգի հետևանքերը վերացնելու հարցում, ինչը կարող է Հայաստանը ներքաշել պերմանենտ անկայունության վտանգավոր շրջափուլ։ Կարծում ենք՝ Փաշինյանի թիմը ոչ թե պետք է տրվի «հարմար» ընդդիմություն ունենալու գայթակղությանը, այլ՝ չեզոքացնի հեղափոխության օրակարգին սպառնացող ռիսկերը։ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ռևանշի կուսակցությւններ են՝ իրենց էությամբ, օլիգարխիկ մտածողությամբ ու կառուցվածքով, ու նրանք դա ապացուցել են ոչ միայն անցած քսանամյակում, այլ նաև տակավին վերջերս՝ հոկտեմբերի 2-ի խորհրդարանական «խռովությամբ»։

Իհարկե, ռևանշիստներին մերժումը չպետք է դաշտ բացի քաղաքական արմատականության դրսևորման համար, ինչը նույնքան հակոտնյա է թավշյա հեղափոխության համատեքստին։ Հեղափոխությունը լուսանցքային դարձրեց ոչ միայն քրեաօլիգարխիային, այլ նաև՝ այն բռնի ուժով տապալելու փորձ կատարած «ծռությանը»։

Նոր Հայաստանի ընդդիմությանը պետք է փնտրել այն ուժերի մեջ, որոնք ընդունում են թավշյա հեղափոխության օրակարգը, նրա արժեքային համակարգը ու ձգտում են Հայաստանում կառուցել եվրոպական մոդելի պետություն։ Խորհրդարանական ընտրություններից հետո պետք է ձևավորվեն որակապես նոր իշխանություն և ընդդիմություն ու նրանց ներքաղաքական պայքարը չպետք է կասկածի տակ դնի հեղափոխության անշրջելիությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում