Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը «Ժնև-2» համաժողովին ելույթի ժամանակ Թուրքիայի իշխանություններին մեղադրել է Սիրիայում կռվող ահաբեկիչներին ուղղակի աջակցություն ցուցաբերելու համար, իսկ Թուրքիային՝ դավաճանության:
«Այն ամենը, ինչ տեղի ունեցավ (Սիրիայում), երբեք տեղի չէր ունենա, եթե մենք ունենայինք դաշնակից հարևան: Այն պահին, երբ Սիրիան օգնության կարիք ուներ, թիկունքից հարված ստացավ իր հարևաններից, կամ հարևանները լուռ կանգնեցին մի կողմ՝ ծալելով ձեռքերը: Այդ ամենը տեղի չէր ունենա, եթե չլիներ Էրդողանի կառավարությունը: Դա կառավարություն է, որն ահաբեկիչներին թողեց իր երկիր: Դա կառավարություն է, որը պատրաստում է ահաբեկիչներին, որոնք գործում են Սիրիայում»,- ասել է նա:
Սիրիայի արտգործնախարարը նաև նշել է, որ համաժողովի արդյունքները հանրաքվեի կդրվեն Սիրիայում:
«Համաժողովի արդյունքները կդրվեն ազգային հանրաքվեի Սիրիայում»,- ասել է նա և հավելել, որ այս կերպ սիրիացի ժողովուրդը կկարողանա որոշել իր ճակատագիրը:










































