Հունվարի 21-ին ձերբակալվել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի ոստիկանապետ Մաքսիմ Տիտովը՝ հանցագործություն կատարելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է Interfax-ը: Նա մեղադրվում է հայ տղամարդուն ծեծելիս ծառայողական դիրքերը չարաշահելու մեջ:
Տիտովի փաստաբան Վադիմ Լյալինի խոսքերով՝ իր պաշտպանյալը մեղադրվում է հայկական սփյուռքի երկու ներկայացուցիչներին անօրինական ձերբակալելու մեջ:
Life News գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Տիտովը զբաղեցրել է ոստիկանության «Կոմունարսկի» բաժնի պետի տեղակալի պաշտոնը:
2012թ. ոստիկանության հերթապահ մասը հաղորդագրություն է ստացել «կասկածելի անձանց» հավաքի մասին: Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինները հավաքվածներին խնդրել են փաստաթղթեր ներկայացնել, սակայն նրանք դիմադրել են: Ընդ որում, Տիտովը մի քանի անգամ հարվածել է նրանցից մեկին:










































