Չինաստանի պետական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ մահապատժի է ենթարկվել տղամարդը, ով 6 կանանց պահել է որպես սեքս-ստրկուհիներ, իսկ նրանցից 3-ին ստիպել սպանել մյուս երկուսին: Այս մասին գրում է BBC-ն:
2012-ին Հենան նահանգի դատարանը Լի Հաոյին դատապարտել է մահապատժի՝ նրան մեղադրելով մարդասպանության, բռնաբարության, մարմնավաճառության և մարդկանց ապօրինաբար պահելու մեջ:
Ոստիկանության տվյալներով՝ հրշեջ ծառայող Լի Հաոն 2009-ին փորել է նկուղային 2 սենյակ՝ 20 քառ. մետր տարածքով: Այդ սենյակներում հայտնվել են կանայք, որոնց հետ վերջինս ծանոթացել է գիշերային ակումբներում և բարերում: Երբեմն նա նրանց բաց է թողել իր «բանտից»՝ գումարի դիմաց այլ տղամարդկանց տրամադրելու նպատակով:
23-ամյա կնոջը, ով նման սեքս-ծառայությունների համար բաց էր թողնվել, հաջողվել է ոստիկանություն դիմել, որից հետո կասկածյալը ձերբակալվել է:








































