Twitter սոցկայքն օգտատերերին թույլ կտա խմբագրել հրապարակված հաղորդագրությունները: Այս մասին հաղորդում է The Next Web-ը:
«Մեր շատ օգտատերեր թվիթների խմբագրման կոճակ են ցանկանում՝ իրենց արած սխալն ուղղելու համար»,-Նյու Դելիում համաժողովի ժամանակ ասել է սոցկայքի ղեկավար Ջեք Դորսին:
Թվիթների խմբագրման գործառույթն առաջիկայում սոցկայքում կհայտնվի:
Դորսին հավելել է, որ խմբագրումը հասանելի կլինի սահմանափակ ժամանակի ընթացքում: Նրա խոսքով՝ դա արվում է նրա համար, որ հայտնի մարդիկ և հասարակական գործիչները չկարողանան հրաժարվել կամ զգալիորեն ուղղել իրենց հայտարարությունները: