Վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ ռուսական բնական գազի գինը՝ 1000 խմ-ի դիմաց 268.5 դոլար, պահպանում է հետաքրքրությունը Ուկրաինայի տարածքում թերթաքարային գազի մշակման հանդեպ: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Վարչապետը նշել է, որ բնապահպանական փորձաքննություններն ապացուցում են թերթաքարային գազի արդյունահանման անվտանգությունը: Ուկրաինական կողմը պատրաստ է նաև քննարկել ռուսական կողմի ցանկացած առաջարկություն, ինչպես նաև Ռուսաստանի բնության նախարարության նկատողությունները, և տալ մանրակրկիտ պատասխաններ:
«Եթե Խարկովի մարզի համար նրանք սպառնալիք չեն ներկայացնում, ապա ինչո՞ւ պետք է սպառնալիք ներկայացնեն Բելգորոդի համար, որը տասնյակ կիլոմետրեր հեռու է գտնվում»,- ասել է Ազարովը:
«Մենք երբեք չենք հրաժարվի Ուկրաինայում եղած թերթաքարային գազի պաշարներն օգտագործելուց, եթե դա հնարավոր է և էկոլոգիապես անվտանգ»,- ընդգծել է նա:









































