Երկարատև նստակյաց վիճակը մեծացնում է սրտային անբավարարության հավանականությունը՝ պարզել են ամերիկացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Circulation: Heart Failure գիտական ամսագրում:
Գիտնականները նման եզրակացության են հանգել հետազոտության արդյունքում, որին մասնակցել են 40-69 տարեկան 84.170 մարդ:
Մասնավորապես, նրանք պարզել են, որ այն տղամարդիկ, ովքեր երկար ժամանակ են նստած անցկացնում, ավելի հաճախ են տառապում սրտային անբավարարությամբ:










































