Շոտլանդիայի Գլազգո քաղաքի համալսարանի ուսանողների մի խումբ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի թեկնածությունն առաջադրել է ուսումնական հաստատության ռեկտորի պաշտոնում: Նշենք, որ Սնոուդենի թեկնածությունն առաջադրվել է իր իսկ համաձայնությամբ: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
«Մենք ուրախ ենք հայտնել, որ Սնոուդենը համաձայնել է մասնակցել համալսարանի ռեկտորի ընտրություններին: Դա այդ համարձակ գաղտնազերծողին մեր շնորհակալությունը հայտնելու յուրօրինակ հնարավորություն է, ինչպես նաև նրանց, ովքեր ռիսկի են դիմում` բացահայտելով ազդեցիկ խմբերի, հետախուզական ծառայությունների, կառավարությունների, ոստիկանության, մամուլի, խորհրդարանների և զինվորականների հանցագործությունները և կոռուպցիոն գործողությունները»,- ասել են ուանողները:
Գլազգոյի համալսարանում ուսանողական ռեկտորն ընտրվում է 3 տարին մեկ և հանդիսանում է ուսանողների գլխավոր ներկայացուցիչը բուհի ղեկավար մարմինների առջև: Նա նաև հանդես է գալիս որպես ուսանողների իրավունքների պաշտպան:










































