Ջոնի Դեպի նախկին սիրեցյալը, ով նրա հետ 14 տարվա հարաբերությունների ընթացքում այդպես էլ նրա պաշտոնական կինը չդարձավ, մեկնաբանել է Դեպի և 27-ամյա Էմբեր Հերդի առաջիկա ամուսնությունը:
Ջոնի Դեպի և սեքսուալ շիկահեր Էմբեր Հերդի ամուսնության մասին լուրն ուղղակի սպանել է Վանեսային, ով մինչև հիմա սիրում է Ջոնիին: Հարսանիքի մասին լուրն ուղղակի գլխիվայր շրջել է Վանեսայի ներքին աշխարհը: Սակայն, հանգստանալով, նա հայտարարել է, որ Դեպի մոտ միջին տարիքի ճգնաժամ է:
«Երբ նրանք միասին էին, հարսանիքը նույնիսկ չէր էլ քննարկվում, քանի որ Ջոնին համարում էր, որ հարսանիքն անիմաստ է՝ համեմատելով այն սովորական թղթի կտորի հետ: Այժմ Վանեսան ուղղակի ցնցված է, որ Ջոնին պատրաստվում է ամուսնանալ Էմբերի հետ»,- ասել է Վանեսայի ընկերուհին:
Վանեսան համոզված է, որ Հերդը Ջոնիին օգտագործում է կինոյի աշխարհում առաջ շարժվելու համար, ինչպես նաև սեփական հարստացման նպատակով: Ով գիտե, միգուցե այս վիրավորված կնոջ խոսքերում թաքնված է Ջոնիի հանդեպ Էմբերի վերաբերմունքի կտրուկ փոփոխությունը, քանի որ մեկ տարի առաջ նա լսել անգամ չէր ուզում նրա հետ ռոմանտիկ հարաբերությունների մասին:











































