Monday, 29 06 2026
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը

Ես չեմ վերադառնա ներդրումներ անելու Հայաստանում, եթե Քոչարյանը վերադառնա. Վալերի-Աշխեն Գործունյան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներն արձագանք գտան նաև Սփյուռքում: Ֆրանսահայ գործարար, «Փարիզյան սուրճ»-ի նախկին սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը զարմացած է, թե ինչու են վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն իրար քննադատում, եթե երկուսն էլ միասին աշխատել են. «Երբ Քոչարյանը նախագահ էր, Տիգրան Սարգսյանը Կենտրոնական բանկի կառավարիչն էր: Այսինքն ինձ համար սա շինծու պատերազմ է, ժողովրդի ուշադրությունն ուրիշ տեղ շեղելու համար, որպեսզի շատ ավելի կարևոր և վտանգավոր բաների ժողովուրդն ու Սփյուռքը չանդրադառան»:

Նա չի հավատում, որ Տիգրան Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չէին կարող մի տեղ նստել և իրենց հարցերը պարզաբանել, սա քայլ է, որը միտված է Քոչարյանի PR-ին:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես կարձագանքի Սփյուռքը Քոչարյանի վերադարձին, տիկին Գործունյանը պատասխանեց, որ Սփյուռքը կզարմանա, քիչ թե շատ խելացի և լրատվությանը հետևող սփյուռքահայը չի մոռացել Քոչարյանի օրոք տեղի ունեցած արյունահեղությունը: «Սփյուռքը շատ լավ տեղյակ է Հայաստանում արյուն թափելու պատմություններից, չկարծեք, թե սփյուռքահայությունը մոռացել է: Ես, օրինակ, չէի ընդունի նրա վերադարձը, չնայած չեմ էլ ընդունում Սերժ Սարգսյանին: Սփյուռքում լավ գիտեն, որ Քոչարյանը մեղավոր է Մարտի մեկի համար, որևէ նորմալ հայ չի կարող մոռանալ այդ մարդասպանությունը»,- ասաց նա:

Տիկին Գործունյանի գնահատմամբ՝ ՀՀ-ի քաղաքական դաշտի բոլոր գործիչների գործունեությունը միտված է ոչ թե Հայաստանի և հայ ժողովրդի շահերին, այլ իրենց գրպանները լցնելուն, բոլորը մարիոնետների պես գլուխները շարժում են, բայց ոչինչ չեն անում. «Դուք մտածում եք, որ Քոչարյանը կարող է ավելի՞ վստահություն ներշնչել, սխալվում եք: Եթե ինձ հարցնեք՝ ես չեմ վերադառնա ներդրումներ անելու Հայաստանում, եթե Քոչարյանը վերադառնա: Նա ինձ վստահություն չի ներշնչում, չնայած որ շատ կուզենայի, դա իմ երազանքն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում