Մյունխենի «Բավարիա»-ի Դանտեն խոստովանել է, որ իր ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: 30-ամյա բրազիլացու խոսքերով` ինքն Անգլիայի գործող չեմպիոնի պաշտոնական առաջարկը դեռ չի մերժել և պատրաստվում է ուսումնասիրել այն:
Դանտեն Բունդեսլիգայի և Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկություններում մասնակցել է 19 հանդիպման և դարձել 3 արդյունավետ փոխանցման հեղինակ:
«Ես շնորհակալ եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ին` իմ անձի հանդեպ հետաքրքրության համար: Առաջարկներով մենք կզբաղվենք մինչև հունվարի վերջ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջրբերում է The Mirror-ը:







































