Արժույթի միջազգային հիմնադրամը 2013-ին համաշխարհային տնտեսական աճի գնահատականը դրական փոփոխությունների է ենթարկել և կազմել է 2014-ի կանխատեսումները: «Համաշխարհային տնտեսության զարգացման նախադրյալները» զեկույցի տվյալներով` 2013-ին համաշխարհային ՀՆԱ աճը կազմել է 3 տոկոս, 2014-ին սպասվում է տվյալ մակարդակի 3.7 տոկոս աճ:
ԱՄՀ-ի տվյալներով` զարգացած երկրների տնտեսական աճը 2013-ին կազմել է 1.3 տոկոս, իսկ 2014-ին սպասվում է 2.2 տոկոս աճ:
2013-ին ԱՄՆ ՀՆԱ-ն աճել է 1.9 տոկոսով: 2014-ին սպասվում է, որ այն կաճի 2.8 տոկոսով: 2013-ին եվրոգոտու տնտեսությունը նվազել է 0.4 տոկոսով: 2014-ին արդեն այն պետք է 1 տոկոս աճ ցուցաբերի:






































