Հայտնի է դարձել Սիրիայի Ազգային կոալիցիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի՝ «Ժնև-2»-ին մասնակցող պատվիրակության կազմը: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Ազգային կոալիցիայի 10 անդամներ կներկայացնեն դրա շահերը` «Ժնև-2» համաժողովի աշխատանքների ժամանակ: Դրանք են` կոալիցիայի նախագահ Ահմադ Ջարբան, նրա 2 տեղակալները` Նուրա Էլ-Ամիրը և Աբդուլ Հաքիմ Բաշարը, ինչպես նաև կոալիցիայի անդամներ Հայթհամ Մալեհը, Միշել Կիլոն, Հադի Բահրան, Աբդուլ Համիդ Դարվիշը, Նազիր Հաքիմը, Սուհեյր Աթասին և Բադր Ջամուսը:










































