Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Տարոն Մարգարյանը արժանացել է «Top Ten Award»-ի հատուկ մրցանակի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ճեմասրահում հյուրընկալել է «Top Ten Award» միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխության կազմակերպիչներին և հյուրերին: Համաշխարհային ճանաչում ունեցող այս մրցանակաբաշխության առաքելությունն է բացահայտել որակի վերահսկման ճշգրիտ մեխանիզմներ ունեցող լավագույն բիզնես ոլորտները, որոնք գերակայում են շուկայում, ինչպես նաև խթանել աշխարհում մեծ տարածում ունեցող կառավարման համակարգի ստանդարտների կիրառումը կազմակերպություններում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը առանձնակի կարևորել է 2002 թվականից իրականացվող նման հեղինակավոր մրցանակաբաշխության անցկացումը Երևանում. «Նման հեղինակավոր մրցանակաբաշխությունը Երևանում անցկացնելը արդեն իսկ վկայում է միջազգային ասպարեզում մեր երկրի ու, մասնավորապես, մեր մայրաքաղաքի ունեցած հեղինակության և մրցունակ լինելու մասին: Աշխարհի զարգացած երկրներն ու քաղաքներն իրենց տնտեսությունն ու կառավարման համակարգերը ձգտում են համապատասխանեցնել միջազգային ISO 9001 ստանդարտին, քանի որ այն սահմանում է գործունեության առավել արդյունավետ կազմակերպման մեխանիզմներն ու սկզբունքները:

Տեղական ինքնակառավարման մարմնի կառավարման համակարգի համապատասխանեցումը ISO 9001 սերտիֆիկացմանն իրականում քաղաքն առավել հրապուրիչ է դարձնում ներդրումային առումով: Նման հաջողված օրինակներ կան ինչպես ամերիկյան, այնպես էլ եվրոպական մայրցամաքներում: Եվ ես համոզված եմ, որ երևանյան մրցանակաբաշխությունն իր հերթին նույնպես կավելացնի օրինակելի կազմակերպությունների թիվը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

«Գեյբլսմիդ» ընկերության ավագ խորհրդատու Նեիլ Սթյուարթն էլ իր հերթին, ներկայացնելով մրցանակաբաշխության մանրամասները, շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին հյուրընկալության ու ջերմ վերաբերմունքի համար, նշելով, որ մրցանակաբաշխության՝ Երևանի քաղաքապետարանի հարկի տակ անցկացումը ընկերության համար մեծ պատիվ է:

Քաղաքապետարանի հարկի տակ անցկացվող մրցանակաբաշխությանը մասնակցել են 35 երկրներից ներկայացված շուրջ 100 կազմակերպություններ: Մրցանակաբաշխության համար որպես որակավորման պահանջ էր ընտրվել մասնակից կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը ISO 9001 ստանդարտի պահանջներին:

Ըստ այդմ, «Top Ten Award» մրցանակաբաշխության փորձագետի կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացված ISO 9001 ստանդարտի պահանջների կատարման շուրջ մեկամյա աուդիտի արդյունքում քաղաքապետարանն արժանացել է ամենաբարձր գնահատականին: Սահմանված չորս՝ ոսկե, արծաթե, բրոնզե և գնահատման սերտիֆիկատ անվանակարգերից, Երևանի քաղաքապետարանին շնորհվել է «Top Ten Award» ոսկե մրցանակ: Միաժամանակ GSA բրիտանական հեղինակավոր կազմակերպության կողմից գնահատման արդյունքներով որոշում է կայացվել Երևանի քաղաքապետարանին շնորհել կառավարման համակարգի ISO 9001:2008 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանության հավաստագիր:

Բացի այդ, արդյունավետ կառավարման համար «Top Ten Award»-ի կողմից Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին էլ հանձնվել է գնահատման հատուկ մրցանակ:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի ու մրցանակի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ այս մրցանակաբաշխությունը ևս մեկ հրաշալի հարթակ կդառնա գործնական նոր կապերի հաստատման ու կառավարման ոլորտում առաջավոր փորձի փոխանակման համար:

Միջազգային ստանդարտացման ոլորտում բարձր գնահատման համար մրցանակ է ստացել նաև Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Ենոք Ազարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում