Ուկրաինայի ՆԳՆ-ն տարածել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է այրվում միլիցիայի աշխատակիցների հագուստը: Այս մասին հայտնում է ՈւՆԻԱՆ գործակալությունը:
Տեսանյութն արվել է Կիևի կենտրոնական Գրուշևսկու փողոցում բախումների ժամանակ: Այրվող հագուստներով ուժայինները «Բերկուտի» և Ներքին զորքերի մարտիկներ են:
Նախարարության տվյալներով՝ ներքին գործերի մարմինների 119 աշխատակիցներ արդեն դիմել են բուժօգնության. նրանցից 80-ը հոսպիտալացվել են:











































