Monday, 20 07 2026
17:30
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը
Բացահայտվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 10 դեպք
17:10
ՌԴ ԱՀԾ-ն պնդում է, որ Գերմանիան մտադիր է միջուկային զենք ստեղծել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
​Նրանք ռազմական առումով գրեթե ամեն ինչ կորցրել են․ Թրամփ
«Ոսկե ծիրան» փառատոնը եզրափակվել է «Ժուկով-ժամանակին» ֆիլմի ցուցադրությամբ
16:30
Թավրիզում ամերիկյան հարվածների հետևանքով մարդ է զոհվել
Հայաստանը, առաջին անգամ հանդիսանալով Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
16:10
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
Պտղի բնածին խնդիրները հայտնաբերելու համար նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում
Ընդդիմադիր քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունները սպառված են․ Նադեժդին
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
15:30
Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
15:10
Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ
Իսրայելը Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսությունը կփակի՞
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
Գիծ է դուրս բերվել երեքվագոնանի մեկ շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն
14:30
Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները
Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել
14:10
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի
Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները
13:50
Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը
«Շանգրի Լա»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
13:30
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը
Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
Մոսկվայի ուղղությամբ 400 ԱԹՍ է արձակվել
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
12:50
Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր

Նիկոլ Փաշինյանը գնում է Փարիզ. Հայաստանը՝ կարևոր սահմանագծին

Նիկոլ Փաշինյանը վաղն աշխատանքային այցով մեկնում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ, որտեղ կմասնակցի Առաջին աշխարհամարտի զինադադարի պայմանագրի 100-ամյակին նվիրված հանդիսությանը և Փարիզի խաղաղության համաժողովին: Փարիզում նոյեմբերի 10-11-ը կհավաքվեն աշխարհի տասնյակ պետությունների առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ, Ռուսաստանի, որոնց միջև հնարավոր է նույնիսկ հանդիպում: Փարիզում կլինի նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը: Առաջին աշխարհամարտը բավական ողբերգական հետևանք է ունեցել հայ ժողովրդի և Հայաստանի համար՝ Հայոց ցեղասպանության և Հայաստանի պատմական տարածքների, այսպես ասած, վերաբաժանման առումով: Ըստ էության, հայ ժողովուրդն ու Հայաստանն Առաջին աշխարհամարտի զոհերի շարքում են և այդ իմաստով նաև, ինչպես ընդունված է համարել՝ աշխարհը պարտք ունի հայերին: Մյուս կողմից, սակայն, համաշխարհային կյանքը պարտք ու պահանջի տրամաբանության ներքո դիտարկելը ինչ-որ իմաստով կարող է հավասարազոր լինել ինքնախաբեությանը:

Խոշոր հաշվով՝ պարտք ու պահանջը, ըստ էության, գործիք է, որ կիրառվում է ըստ անհրաժեշտության: Իսկ այդ կիրառության կարողության հասնելու համար պետք է առաջնորդվել բոլորովին այլ սկզբունքներով, և հենվել ոչ թե անցյալի «պատմական արդարության» կամ «պատմական իրավունքի», այլ սեփական կյանքի հանդեպ ներկայիս իրավունքի ու պարտավորության գիտակցության վրա: Այլ կերպ ասած՝ անցյալի մեր իրավունքով որևէ դուռ նշանակալի թակելու համար մենք պետք է նախ՝ ներկայումս հասնենք նշանակալի կարողությունների և դերակատարության: Սա ամենևին չի նշանակում, որ մենք չպետք է աշխարհին հիշեցնենք մեր հանդեպ ունեցած «պարտքի» մասին, մեր պատմական իրավունքների և առավել ևս մեր ժողովրդի հանդեպ գործած հանցագործության՝ ցեղասպանության ճանաչման մասին: Պարզապես խնդիրն այն է, որ, իբրև պետականություն ունեցող ազգ, մենք կարիք ունենք, թերևս, մեր գիտակցության և մտապատկերի մեջ հանգամանքների և գործոնների վերադասավորման: Մենք, ըստ էության, տասնամյակներ շարունակ մեր ներկան պայմանավորել ենք նրանով, թե ինչի կարող ենք հասնել անցյալի իրավունքներում ինչ-որ բանի հասնելու հարցում: Իրականում, սակայն, անցյալի իրավունքներում մենք ինչ-որ բանի հասնելը պետք է պայմանավորենք նրանով, թե ինչի կարող ենք հասել որպես պետություն ներկայում, պատասխանատվության այն գոտում, այն տարածքում, որ ունենք մենք՝ իբրև համաշխարհային կյանքի մասնակից պետականություն:

Այս տեսանկյունից, պատմական այս շրջափուլում Հայաստանը գտնվում է իսկապես հետաքրքիր մի եզրագծում կամ սահմանագծում, երբ բռնել է խորքային վերափոխումների ճանապարհ, հայտնվելով համաշխարհային ուշադրության կենտրոնում, և գործնականում առաջին անգամ այդ ուշադրության կենտրոնում հայտնվելով ներկայումս ունեցած ձեռքբերման շնորհիվ: Խոսքը, իհարկե, թավշյա հեղափոխության մասին է: Մյուս կողմից, սակայն, ներկայի ժամանակային կտրվածքը ավելի լայն է, և այդ իմաստով հայ ժողովուրդն ու Հայաստանն ունեն նաև արցախյան ձեռքբերումը, ինչը, ի դեպ, որոշակի իմաստով նաև Առաջին համաշխարհային պատերազմի մեզ համար կորստաբեր արդյունքի որոշակի վերականգնման վկայություն է: Իր հերթին, սակայն, դա ևս մեկ անգամ հուշում է, որ մենք մեր իրավունքը կարող ենք վերականգնել միայն մեր ուժով, մեր կամքով, ոչ թե աշխարհին ներկայացվող բարոյական պահանջներով: Եվ երբ մենք մեր ուժով կարողանում ենք տեր կանգնել մեր որևէ իրավունքի, այն վերածել ներկայի, աշխարհից ստանում ենք համարժեք արձագանք, ինչպես եղել է արցախյան հաղթանակի դեպքում:

Մենք, ըստ էության, որպես պետականություն ունեցող ազգ և հասարակություն, արդեն մոտ երեք տասնամյակ քայլում ենք հակասականության այդ բարակ գծի վրա՝ ներկայից դեպի պատմություն, թե պատմությունից դեպի ներկա: Ավելի շուտ, քայլում ենք դեպի անցում՝ «ներկայից դեպի պատմություն բանաձևին», երբ, այդուհանդերձ, մեր ներկայիս պատասխանատվության գոտում արդյունավետ կենսագործունեությունն է պատասխանատվության նոր գոտիների հավակնելու ճանապարհը և բանալին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում