Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հունվարի 23-ին Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այց կկատարի Ռուսաստան: Այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկում երկկողմ համագործակցության ակտուալ հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդրի, այդ թվում՝ մերձավորարևելյան հարցի կարգավորման շուրջ:






































