Սալմա Հայեկն ու Վենսան Կասելը կխաղան իտալացի պոետ և հեքիաթասաց Ջամբատիստա Բազիլեի «Հեքիաթների հեքիաթ» («Lo cunto de li cunti») գրքի էկրանավորման մեջ: Այս մասին հայտնում է Variety պորտալը: Թե կոնկրետ ինչ դերով հանդես կգան դերասանները, չի հաղորդվում:
Ֆիլմի ռեժիսորի դերով հանդես կգա իտալացի Մատեո Գարոնեն: Ֆիլմը կնկարահանվի անգլերենով: Նկարահանումները կարվեն Իտալիայում:
Ֆիլմը հիմնված կլինի Բազիլեի «Հեքիաթների հեքիաթ» հավաքծուի երեք պատմվածքի վրա: Թե որ պատմություններն է ընտրել ռեժիսորը՝ չի հստակեցվում: Առաջին անգամ 1964 թվականին թողարկված գրքում 50 պատմություն կա, որոնց հիմքում ընկած է նեապոլիտանական բանահյուսությունը:
Բազիլեի հավաքածուից որոշ հեքիաթներ հետագայում հայտնի են դարձել Շառլ Պերոյի և Գրիմ եղբայրների մշակմամբ: Դրանց թվում են Քնած գեղեցկուհու, Մոխրոտի և կոշկավոր կատվի մասին պատմությունները:
«Հեքիաթների հեքիաթը» կդառնա Հայեկի և Կասելի առաջին համատեղ ֆիլմը:











































