Ինչպես և սարդերի մեծ մասը, վերջերս հայտնաբերված սարդի նոր տեսակը իր ոստայնը հյուսում է մետաքսաթելերից: Սակայն դա սովորական ոստայն չէ՝ դրա տերը նստում է կենտրոնում ու առանձին թելի օգնությամբ այն ձգում այնքան ժամանակ, մինչ հարթ ցանցից ոստայնը չնմանվի կոնի: Եվ երբ իր մոտով թռչում է ինչ-որ պոտենցիալ որս, նա անսպասելիորեն բաց է թողնում իր ցանցը: Եթե հարվածը հաջող է, ապա զոհը խճճվում է կպչուն սարդոստայնի մեջ: Այս մասին պատմում է Լարի Ռիվզը, ով հայտնաբերել էր սարդին Պերուում արշավի ժամանակ՝ հայտնում է vesti.ru-ն:
Ռիվզը համոզված է, որ հայտնաբերել է սարդի նոր տեսակ, որը պատկանել է գիտությանը ավելի քան 80 տարի հայտնի Theridiosomatidae ընտանիքին: Այդ ընտանիքը բնակվում է Կենտրոնական ու Հարավային Ամերիկայի ջունգլիներում:






































