Thursday, 23 07 2026
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից

Նիկոլ Փաշինյանը հեռանում է Բաղրամյան 26-ից. նոր իշխանության ձևավորումը

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է նախագիծ, որով նախատեսվում է հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխել Բաղրամյան 26 հասցե, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26 հասցեից Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցե:

Առաջին հայացքից ընթացակարգային թվացող այս որոշումն իրականում սկզբունքային նշանակություն ունի, որը նաև բացահայտում է Նիկոլ Փաշինյանի տեսլականը առաջիկա մի քանի տարիների համար։

Նախ՝ ֆունկցիոնալ առումով վարչապետի երկու գրասենյակ ունենալու հանգամանքը որևէ կերպ չի նպաստում նրա գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Սակայն շատ ավելի կարևոր է խնդրի քաղաքական կողմը։

Կառավարությունը, որպես այդպիսին, կոլեգիալ մարմին է, միասնական մի թիմ, որից վարչապետին առանձնացնելը չի տեղավորվում խորհրդարանական կառավարման տրամաբանության մեջ։ Անշուշտ, վարչապետը թիմի առաջին համարն է, առաջնորդը, սակայն շատ կարևոր է նրա թիմային պատկանելության, բոլորի մեջ առաջինը, ոչ թե կաբինետից դուրս, դրանից վեր առաջինը լինելու հանգամանքը։ Բաղրամյան 26-ը վարչապետի նստավայր դարձնելով՝ Սերժ Սարգսյանը իր թիմին ու հասարակությանը ցույց էր տալիս, որ անցումը խորհրդարանական համակարգին ձևական բնույթ է ունենալու, իսկ ինքը շարունակելու է գործել անձնակենտրոն համակարգի տրամաբանությամբ։ Հրաժարվելով Բաղրամյան 26-ի նստավայրից՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է այդ ավտորիտար մտայնությունից։

Բաղրամյան 26-ի նստավայրի պահպանումը Սերժ Սարգսյանը դիտարկում էր օրենսդրական փոփոխությունների լայն համատեքստում, որտեղ նա իր վարչապետության համար սահմանում էր սուպերլիազորություններ, որոնց կնախանձեն անգամ նախագահական համակարգի շատ առաջին դեմքեր։

Ենթադրաբար՝ Բաղրամյան 26-ի նստավայրից հրաժարումով Նիկոլ Փաշինյանը տալիս է կարևոր մի գործընթացի մեկնարկ, որի ընթացքում հրաժարվելու է սուպերվարչապետական այն համակարգից, որը ոչ թե Սահմանադրությամբ, այլ օրենսդրորեն «կարվել» էր հենց Սերժ Սարգսյանի համար։

Այդ լիազորությունները Նիկոլ Փաշինյանի համար անհրաժեշտ են եղել անցումային փուլում, երբ պետք էր կայացնել օպերատիվ որոշումներ, չեզոքացնել հակահեղափոխության ռևանշի բոլոր դրսևորումները։ Խորհրդարանական ընտրությունների ավարտից, այսինքն՝ հեղափոխության հաղթանակից հետո սուպերլիազորություններ Փաշինյանին այլևս պետք չեն, ու նա թերևս սկսելու է դրանից հրաժարվելու գործընթաց։ Համենայնդեպս, կառավարության այսօրվա որոշումը մենք դիտարկում ենք սկզբունքային քաղաքական այդ որոշման համատեքստում։

Մյուս կողմից՝ խնդիրն ունի շատ ավելի լայն քաղաքական, նույնիսկ բարոյական համատեքստ։ Քրեաօլիգարխիայի իշխանության քսան տարիների ընթացքում Բաղրամյան 26 հասցեն հասարակության մեջ ասոցացվել է ամենաբացասական երևույթների հետ՝ արժեզրկելով իշխանության, պետական կառավարման խորհուրդը, ստվերելով այն ամենը, ինչը կապված է պետության, քաղաքականության հետ։

Բաղրամյան 26-ը դարձել է ընտրությունների կեղծման ու պետական ամենաթողության խորհրդանիշ՝ հասարակության մեջ նույնանալով մի համակարգի հետ, որը նվաստացնում է իրեն, զբաղվում է սովորական մանդատագողությամբ։ Բաղրամյան 26-ը եղել է կոռուպցիայի խորհրդանիշ, որովհետև երկու տասնամյակ մեծ ու փոքր իշխանավորները, օլիգարխները մուծվել են հենց այն պաշտոնյային, որն այս հասցեն դարձրել է իր անսահմանափակ, միահեծան իշխանության խորհրդանիշը։ Բաղրամյան 26-ի հետ են ուղղակիորեն կամ անուղղակիորեն ասոցացվում քաղաքական սպանությունները, պատվերով դատերը ու այն ամենը, ինչն առնչվում է քրեաօլիգարխիայի քսան տարիների հետ։

Նիկոլ Փաշինյանը փոխում է իշխանության էությունը, բովանդակությունը, ինչը ենթադրում է նաև դրա տեղակայման հասցեի վերանայում։ Բաղրամյան 26-ն այլևս չի ասոցացվելու իշխանության կենտրոնի հետ, ու հանրային սպասումներն ու ատելությունն այլևս չեն թիրախավորելու այս հասցեն։ Հայաստանում ձևավորվում է որակապես նոր իշխանություն, որը սկզբունքորեն մերժում է անձնակենտրոնության բոլոր ատրիբուտները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում