Sunday, 14 06 2026
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ

«Մեդվեդևը նեղացել է. հաջորդ բանակցությունները կարող են անցնել առանց նրա միջնորդության». Коммерсант

Ինչպես այսօր գրում է Коммерсант-ը, չնայած սպասումներին՝ Հայաստանն ու Ադրբեջանը չկարողացան Կազանում կայացած բանակցությունների ժամանակ հասնել անհրաժեշտ արդյունքի՝ համաձայնեցնելով ղարաբաղյան կարգավորման «ճանապարհային քարտեզը»: Կողմերը նշել են, որ պատրաստ են շարունակել բանակցությունները, սակայն դրանց հավանաբար չի մասնակցի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, որը հիասթափված է բանակցությունների արդյունքներից: «Պարոնայք Սարգսյանի և Ալիևի հաջորդ հանդիպումը Մեդվեդևը կկազմակերպի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեն փաստաթուղթ ստորագրել»:

Թերթը գրում է, որ Մեդվեդևի միջնորդությամբ բանակցությունները, չնայած սպասումներին, ավարտվեցին անարդյունք: Սկզբունքների վերաբերյալ փաստաթուղթը, որի ստորագրումից կողմերը, ի վերջո, հրաժարվեցին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստում էին տարվա սկզբից: Իսկ մինչև Կազանի հանդիպումը թե՛ Բաքվի և թե՛ Երևանի վրա մեծ ճնշում էր գործադրվում` փաստաթուղթը ստորագրելու համար: Նախագահներին էին զանգել ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները, որոնք կոչ էին անում ստորագրել այն:

Թեպետ մեկ ժամ տևած հանդիպումից հետո կողմերը հայտարարել էին, որ իրենք որոշ հարցերի շուրջ եկել են համաձայնության, սակայն, ըստ թերթի աղբյուրների, «կողմերն իրականում ֆիքսեցին, որ շարունակում են հակասություններ ունենալ մի շարք խնդիրների շուրջ»: Թերթը հիշեցնում է բանակցություններից հետո կողմերի արած հայտարարությունները. Նալբանդյանը հաջորդ իսկ օրն ասաց, որ Ադրբեջանը պատրաստ չէր ստորագրել փաստաթղթի վերջնական տարբերակը, իսկ Մամեդյարովը պատասխանել էր, որ հայկական կողմը չափից շատ զիջումներ է պահանջում: Նշվում է նաև, որ երեկ ռազմատենչ հայտարարություններ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն անկախության օրվան նվիրված զինվորական շքերթի ժամանակ նորից հայտարարել էր բոլոր հնարավոր միջոցներով Ղարաբաղը «վերադարձնելու» մասին:

Թերթի աղբյուրները նշում են, որ բանակցությունների ժամանակ նորից վեր են հանվել խնդիրներ, որոնք միջնորդները վաղուց համարում էին արդեն համաձայնեցված: «Այնտեղ եղել են ինչպես տեխնիկական բնույթի, այնպես էլ էական հարցեր՝ կապված, օրինակ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ: Սակայն խնդիրը նույնիսկ հենց բուն հակասությունները չեն, այլ այն, որ կողմերը մի քանի անգամ փոխել են իրենց դիրքորոշումները: Իսկ այդպես չի կարելի»,- ասել է թերթի աղբյուրը:

Նշվում է նաև, որ ռուսաստանյան դիվանագիտական աղբյուրները հայտնել են. «Եթե մոտ ժամանակներում Ադրբեջանն ու Հայաստանը վճռականություն չցուցաբերեն՝ լուծելու կուտակված խնդիրները, ապա մենք կհամարենք, որ այս միջնորդական առաքելությունն ավարտված է»: Փաստացի Մեդվեդևը կողմերին վերջնագիր է ներկայացրել՝ եռակողմ գագաթնաժողով հնարավոր է միայն այն դեպքում, եթե այնտեղ ստորագրվի Ղարաբաղի հարցով նախապատրաստված ծրագիրը: «Հանդիպումը կկայանա միայն այն դեպքում, երբ երկու կողմերը վստահ հայտարարեն, որ պատրաստ են ստորագրելու կարգավորման սկզբունքները»,- հայտնել է Կրեմլի աղբյուրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում