Ստամբուլի «Տուզլա» նավաշինարանի շրջանում քիմիական լցանավում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 4 մարդ: Այս մասին հայտնում է RIA Novosti -ն՝ հղում անելով Թուրքիայի առափնյա անվտանգության ծառայության տնօրինությանը:
Թուրքական դրոշի ներքո TIBIL քիմիական լցանավում պայթյունի մասին հաղորդագրությունը ստացվել է ժամը 13. 24-ին (Երևանի ժամանակով՝ 15.24-ին): Դեպքի վայր են ժամանել 6 արագընթաց փրկարարական նավակներ և քարշակ:
Պայթյունի հետևանքով տախտակամածին առաջացել է երկու մետր տրամագծով փոս: Լցանավը քարշակի օգնությամբ կտեղափոխվի նավաշինարան: Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ լցանավը դատարկ է եղել: Պայթյունի պատճառները հայտնի չեն:








































