Հարձակվող Գեղամ Կադիմյանը, ով հիանալի է դրսևորել իրեն Ուկրաինայի առաջնության աշնանային փուլում, կարող է Ուժգորոդի «Գովերլա»-ի ֆուտբոլիստ դառնալ: Այդ մասին հայտնում է football.ua-ն:
Նշվում է, որ հայ ֆուտբոլիստի` Ուժգորոդի ակումբ տեղափոխության հարցը գրեթե լուծված է: Մնում է որոշ մանրամասներ կարգավորել:
Կադիմյանը հանդես էր գալիս «Սումի» ակումբում, որի կազմում երիտասարդ հարձակվողը 20 հանդիպում է անցկացրել, 6 գոլ խփել 1-ին Լիգայի ընթացիկ մրցաշրջանի աշնանային փուլում:







































