Թուրք-սիրիական սահմանին տեղի է ունեցել պայթյուն: Հաղորդվում է, որ երկու մեքենաներ են պայթել թուրքական Հաթայ նահանգի «Ջիլվեգյոզյու» հսկիչ-անցակետից 4.5 կմ հեռավորության վրա: Այս մասին հայտնում է Todays zaman թերթը:
Պայթյունը տեղի է ունեցել սիրիական տարածքում:
Սիրիական կողմի հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով զոհվել է 10 մարդ, վիրավորվել մի քանի տասնյակը:
Դեպքից այլ մանրամասներ չեն հաղորդվում:








































