Նախկին սենատոր Լու Լեոն Գերերոն պատմության մեջ դարձել է առաջին կինը, որը նահանգապետ է ընտրվել Խաղաղ օվկիանոսում գտնվող ամերիկյան Գուամ կղզում: Այս մասին հաղորդում է Guam Daily Post-ը:
Լուի թեկնածության օգտին քվերակել է ընտրողների 50.7 տոկոսը:
«Այսօր մեզ, մեր մարդկանց և, իհարկե, մեր կողմնակիցների համար մեծ տոնական օր է: Մենք գոհ են արդյունքներից»,-հայտարարել է նա:
Գուամ կղզի գտնվում է Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում և ԱՄՆ տարածքի հատուկ կարգավիճակ ունի: Այն ղեկավարում է ամերիկյան կառավարությունը, սակայն ոչ մի նահանգի կամ Կոլումբիա շրջանի կազմում ներառված չէ: