Վիսկոնսինում բնակվող ամերիկուհին, ով դատական փորձագետ է աշխատում, դիակից հեռացված ողնաշարի մի հատված է վերցրել իր շան համար: Այս մասին գրում է The Huffington Post-ը:
Կինն իրեն մեղավոր է ճանաչել: 46-ամյա Թրեյսի Ինգլանդի դատավճիռը կհրապարակվի փետրվարի 10-ին: Դատական լսումների սկզբում դատախազը պնդել է, որ կնոջն անհրաժեշտ է մեղավոր ճանաչել 2 կետով, այդ թվում` ծառայողական դիրքի չարաշահման մեջ:
Միջադեպի մասին ղեկավարությանը հայտնել են Թրեյսիի գործընկերները, ովքեր ականատես են եղել գողությանը: Հասկանալով, որ իրեն նկատել են` Ինգլանդը գործըկներոջն ասել է, որ դիակից վերցված ոսկորով պատրաստվում է մարզել իր շանը: Դատախազությունում իր գրած բողոքում Ինգլանդի գործընկերը նշել է, որ կինն առանց ամաչելու հայտարարել է, թե հենց նման ոսկոր էր փնտրում և իր բախտը բերեց, քանի որ վաղուց էր փորձում ողնաշարի հենց նման հատված գտնել:











































