Վերլուծաբան Հակոբ Բադալյանը խոսելով նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, նշեց, որ քանի դեռ մենք չունենք հստակ քաղաքական համակարգ, մենք չենք կարող ունենալ քաղաքական ընտրություն, և այս տեսակետից հրաշք ակնկալել, թե Ընտրական օրենսգիրքը քաղաքականացնելու էր այդ ընտրությունները, չի կարելի։
«Տեսեք՝ մարդիկ մի կուսակցությունից դուրս են գալիս մտնում ՔՊ ոչ այդքան համոզիչ բացատրությամբ: Մենք ունենք քաղաքական համակարգ ունենալու խնդիր»,- ասաց նա: