Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Դեմոկրատական ինքնություն, բռնապետական ինքնություն

Հետևաբար պետությունը կա, եթե կա «քաղաքական միասնություն»: Ձևականորեն, մի կողմից, այդ միասնականության արտահայտությունը երկրի սահմանադրությունն է, մյուս կողմից՝ իրավահավասարությունը օրենքի առաջ, ինչպես նաև հավասար քաղաքական մասնակցության իրավունքը տարբեր աստիճանի ընտրություններում:

Ասել, թե գործող իշխանությունները ձգտում են քաղաքական միասնության` չի կարելի. Սահմանադրությունը խախտվում է, ազատությունները սահմանափակվում են, քաղաքական հակառակորդները հալածանքի են ենթարկվում, ընտրությունները կեղծվում են: Ասել, թե նրանք չեն հասկանում այսպիսի քաղաքական դիրքորոշման վտանգը` չի կարելի: Փորձելով կոծկել իրողությունը` նրանք զանգվածներին առաջարկում են միասնության ապաքաղաքական ձևեր՝ «մեկ ազգ, մեկ մշակույթ», «մեկ ազգ, մեկ եկեղեցի», եվրատեսիլ, շախմատի առաջնություն և այլն:

Հատկապես հետևողականորեն խաղարկվում է ազգայնական խաղաքարտը` որպես քաղաքացիական գիտակցությունը արգելափակելու միջոց: Ազգայնական կարող է լինել ամերիկահայը կամ ֆրանսիահայը, որոնց զգացումների անկեղծությանը չեմ էլ կասկածում: Նրանք՝ սփյուռքահայերը ինչ-որ բան են անում, սովորաբար բարեգործություն, և ապա շնորհակալություն են հայտնում «հայրենի իշխանություններին»: Քաղաքական պահանջներ նրանք ներկայացնում են ամերիկյան կամ ֆրանսիական իշխանություններին, քանզի այդ երկրի քաղաքացիներն են:

Իշխանությունները բացահայտորեն այս մոդելն են առաջարկում նաև հայաստանցիներին. հայաստանցի անհատները բարեգործություն են անում ի շահ գործող իշխանությունների և ապա շնորհակալություն են հայտնում «հայրենի իշխանություններին»: Քաղաքական պահանջներ նրանք պետք է ներկայացնեն ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի իշխանություններին: Հայաստանի իշխանությունների նկատմամբ նրանք պահանջկոտ չպետք է լինեն: Քաղաքական մշակութի թուլությունը ստեղծել է քաղաքական տհասների մի զգալի բանակ, որ պատրաստ է պարել այս դուդուկի տակ: Ակամա հիշում ես Օստապ Բենդերի ասույթը. «Տղամարդը պետք է լինի երկարաոտն և քաղաքականապես գրագետ»: Առաջին պայմանը ոչ միշտ է հնարավոր պահպանել, բայց երկրորդին ձգտել պետք է:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը իր մի սեմինարի ժամանակ պատմում էր, թե որքան դժվար է սովորեցնել մեր հայրենակիցներին պահանջկոտ լինել քաղաքական իշխանության թեկնածուների նկատմամբ: Ես ավելի կոպիտ օրինակ կբերեմ: «Կարգին հաղորդման» թողարկումներից մեկում կախարդը պատրաստ է կատարել բարեսիրտ հովվի երեք ցանկությունները, որոնք միօրինակ նույնն են՝ տեսնել ավելի մոտիկից Վարդան Մամիկոնյանին: Ի՞նչն է հեգնվում այս տեսարանում. մարդկանց սեփական շահերը չհասկանալու կարողությունը, այդ ցանկությունների փոխատեղումը ազգայնական ցնորքներով: Ժողովրդին կողոպտելու համար ազգայնականությունը հարմար գաղափարախոսություն է` սա է Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրիի» առանցքային գաղափարը:

Այս լույսի տակ, կարծում եմ, ընդիմությանը հարկավոր է «քաղաքական միասնության» նոր գաղափար, որը պետք է հիմնված լինի նոր քաղաքական ինքնության, նոր դեմոկրատական ինքնության գաղափարի վրա: Դեմոկրատիան` ժողովրդավարությունը քաղաքացիների քաղաքացիական հավասարությունն է: Այսինքն` դեմոկրատական երկրում քաղաքական միասնության գաղափարը հիմնվում է քաղաքացիների հավասարության վրա: Եվ ընդհակառակը` հակադեմոկրատական քաղաքականությունը` անհավասարության գաղափարն է: Մի առիթով Գ.Ծառուկյանը կարծիք հայտնեց, որ քաղաքականությամբ զբաղվելու իրավունք ունեն միայն հարուստ մարդիկ:

Ավելորդ է ասել, որ սա իշխանությունների որդեգրած գիծն է. բնակչության հիմնական մասին զրկել քաղաքական մասնակցության իրավունքից, փաստորեն` քաղաքացիներին վերածել հպատակների: Պետությունը հավասարների միություն է, և քաղաքացիները այն պաշտպանում են, որովհետև հավասար են, հակառակ դեպքում նրանք սկսում են իշխանություններին նայել ինչպես զավթիչների, իսկ իրենց` որպես նվաճված ժողովուրդ: Հավասարությունը արտահայտելու ամենապարզ և ակնառու եղանակը ընտրություններն են: Ընտրությունները մեզ պետք է համոզեն, որ մենք քաղաքականապես հավասար ենք: Բնականաբար ժողովրդավարական ուժերը իրենց ջանքերի հիմնական մասը կենտրոնացնում են ընտրությունների շուրջ, պայքարում ընտրակեղծիքների, ընտրակաշառքների, ահաբեկումների դեմ:

Կարծում եմ` մինչև վերջերս սա ճիշտ քաղաքականություն էր: Սակայն հանգամանքները փոխվել են: Կարծում եմ, որ ամենակարևոր անարդարությունը, անհավասարության հիմնական ձևը տնտեսական է: Քաղաքականությունը ընտրություններից «հեռացել» է տնտեսական ոլորտ: «Հանրապետական» կուսակցությունը կարող է նույնիսկ նախարարական պորտֆելների 90 տոկոսը զիջել ՀՅԴ-ին կամ «Օրինաց երկրին», դրանից համարյա ոչինչ չի փոխվում. քաղաքականությունը չի արվում կառավարությունում, այլ` օլիգոպոլիաներում: Իհարկե, դեռ կարևոր է խորհրդարանի վրա վերահսկողությունը, որը կարող է ընդունել դեմոկրատական օրենքներ, վերահսկողությունը ուժայինների նկատմամբ:

Բայց դժվար չէ պատկերացնել մի իրավիճակ, երբ նույնիսկ խորհրդարանը երկրորդական նշանակություն կունենա. «չգրված» օրենքները կունենան այնպիսի ուժ, որ գրված ցանկացած օրենք կմնա թղթի վրա: Զարգացումների տրամաբանությունը հենց այս է հուշում. օլիգարխների դիրքերը ոչ միայն չեն թուլացել, այլ վերջին երկու տարում նույնիսկ` ամրապնդվել են: Կարծես այս համակարգը գնում է իր աբսուրդին, իր էության լիակատար արտահայտմանը: Իշխանությունների «բռնապետական ինքնությունը» տնտեսական դեմք ունի, ընդիմությունը ևս կարիք ունի նոր դեմոկրատական ինքնության, որտեղ պետք է կարևորվի տնտեսական հավասարության գաղափարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում