«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ Սիրիայում կազմակերպել են ճամբար՝ սկսնակ կին ահաբեկիչների համար, որոնք ցանկանում են հետևել «սպիտակ այրու» օրինակին: Իսլամիստների խոսքերով՝ իրենք արդեն հավաքել են առաջին ցանկացողներին՝ հաղորդում է Mirror-ը:
Սույն տեղեկատվությունը տարածվել է այն բանից հետո, երբ այս մասին գրել է ահաբեկիչներին աջակցող հայտնի բլոգեր Աբու Կուական: Նրա խոսքերով՝ բոլոր «քույրերը», որոնք ջիհադ իրականացնելու հնարավորություն են փնտրում, կարող են չանհանգստանալ, քանի որ իրենց մասին հոգ կտանեն: «Երեկ ողջ և առողջ մեզ մոտ եկան երկու քույր» ,- գրել է բոլգերը:
Կանանց համար՝ «Ալ-Քաիդա»-ի նոր ճամբարի տեղակայման վայրը հայտնի չէ, սակայն նշվում է, որ ամենայն հավանականությամբ այն գտնվում է «Սիրիայում ինչ-որ մի տեղ»:











































