Sunday, 19 07 2026
12:10
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին

Վտանգավոր շրջադարձ տարածաշրջանում․ ո՞րն է Հայաստանի ընտրությունը

Այսօրվանից ուժի մեջ են մտնում Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները: Դրանց մեծ մասը չեղարկվել էր դեռ նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման օրոք` 2015-ի օգոստոսին Իրանի միջուկային ծրագրի շուրջ բազմակողմ համաձայնագրի ստորագրումից հետո:

Ամերիկյան քաղաքականությունը, սակայն, փոխվեց Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո, որը ոչ միայն դուրս եկավ բազմակողմ համաձայնագրից, այլ նաև հույս ունի, որ պատժամիջոցների խստացմամբ հնարավոր կլինի ստիպել Իրանի իշխանություններին վերջ տալ բալիստիկ հրթիռների զարգացման ծրագրին, սահմանափակել այդ երկրի ակտիվությունը մերձավորարևելյան տարածաշրջանում, ինչպես նաև նոր՝ ավելի խիստ պայմանագիր կնքել իրանական միջուկային ծրագրի շուրջ:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ընդգծել է, որ «խիստ պատժամիջոցները կստիպեն Իրանին վերջ տալ ահաբեկչության ֆինանսավորման պրակտիկային»:

Պոմպեոյի խոսքերով՝ ԱՄՆ-ի նախաձեռնած քայլերի արդյունքում «Իրանը կկտրվի նավթային շուկայից»:

Պատժամիջոցները կվերաբերեն նաև երկրի ֆինանսական հատվածը ներկայացնող 600 անձի ու ընկերության:

«Սրանք երբևէ Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ սահմանված ամենախիստ պատժամիջոցներն են, որոնց նպատակն է փոխել Իրանի պահվածքն ու պաշտպանել Իսրայելին, մյուս պետություններին»,- հայտարարել է Պոմպեոն:

Թեհրանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների սահմանումից հետո ԵՄ ընկերությունները չեն կարողանա միաժամանակ աշխատել թե՛ ամերիկյան, թե՛ իրանական շուկաներում: Այս երկընտրանքը, ի դեպ, վերաբերում է ոչ միայն եվրոպական ընկերություններին, այլ կարող է նաև լուրջ պրոբլեմներ ստեղծել բազմաթիվ պետությունների, այդ թվում՝ Իրանի հարևանների, ու մասնավորապես Հայաստանի համար։

Տարածաշրջանում առաջացող լարվածությանը Հայաստանը պետք է լրջագույնս պատրաս լինի՝ հաշվարկելով նաև հնարավոր ֆորս-մաժորային ռիսկերը, որովհետև Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերությունները գնալով լարվում են, ինչը լավատեսության հիմքեր առանձնապես չի ստեղծում։

Թեհրանում և Իրանի մյուս քաղաքներում զանգվածային ցույցեր են տեղի ունենում, որի մասնակիցները վանկարկում են «Մա՛հ Ամերիկային», իսկ Իրանի նախագահը հանդես է եկել բավականին կոշտ ելույթով։ Հասան Ռոհանին տնտեսագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թեհրանն իր նավթը կվաճառի ու կխախտի Միացյալ Նահանգների կողմից կրկին վերականգնված պատժամիջոցները, որոնք ուղղված են իսլամական պետության համար կենսական նշանակություն ունեցող էներգետիկ ու բանկային հատվածների դեմ:

ԱՄՆ-ն Հայաստանի կարևոր գործընկերն է, Իրանը՝ բարեկամ, հարևան երկիր ու, բնականաբար, Հայաստանն անելու է առավելագույնը, որպեսզի աշխարհաքաղաքական զարգացումներն ազդեցություն չունենան հայ-ամերիկյան և հայ-իրանական հարաբերությունների վրա։ Համենայն դեպս, մինչև հիմա այդպիսին է եղել Հայաստանի բոլոր իշխանությունների քաղաքականությունը ու այս տրամաբանությունն է շարադրված նաև Նիկոլ Փաշինյանի կառավարութան ծրագրում։

Հայ-իրանական հարաբերությունները կենսական են Հայաստանի համար ու մինչև հիմա այդ առանձնահատկությունը հավուր պատշաճի գնահատվել է Վաշինգտոնում, մյուս կողմից՝ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը մի փոքր անկանխատեսելի է ու բացի դրանից՝ իրանական կամպանիան այսօր Սպիտակ տան առաջնահերթություններից մեկն է։ Պատահական չէ, որ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը Երևանում հայտարարեց, թե իրենց վարչակազմը նման չէ Օբամայի թիմին՝ հասկացնելով, որ իրանական հարցում հանրապետական իշխանությունը պատրաստ չէ գնալ զիջումների, այլ խոսքով՝ կողմնորոշվելու խնդիր ունեն մյուսները։

Այս հանգամանքը ևս հուշում է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի նաև ֆորս-մաժորային լուծումների, որովհետև Երևանն ի վիճակի չէ որևէ կերպ ազդել հայ-իրանական հարաբերությունների զարգացումների վրա, իսկ էսկալացիայի աճը Հայաստանին կարող է կանգնեցնել լուրջ երկընտրանքի առաջ, ընդ որում՝ տարածաշրջանային լարվածությունը էապես կարող է փոխել նաև հայ-ռուսական հարաբերությունների բնույթը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում