Google ընկերությունն իր առցանց խանութից հեռացրել է Chrome դիտարկչի երկու ընդլայնումները (ծրագիր, որն ընդլայնում է դիտարկչի գործառույթները), որոնք բռնվել են գովազդի ցուցադրման մեջ՝ հայտնում է Ars Technica-ն: Դրանք պարունակել են ծածկագիր, որը գովազդային հայտարարությունները տեղավորել է օգտատերերի կողմից դիտվող կայքերի վերին հատվածում:
Դրանցից մեկը՝ Add to Feedly-ն, նախատեսված է եղել RSS ընթերցիչում այս կամ այն լրատվական ժապավենին արագ գրանցվելու համար: Երկրորդը՝ Tweet This Page-ը, թույլ է տվել Twitter-ում ավելացնել վեբէջի հղումը: Յուրաքանչյուր ընդլայնում ունեցել է մի քանի տասնյակ հազարավոր օգտատեր:
Երկու տարբերակները սկզբում գովազդ չեն ցուցադրել և կատարել են միայն այն խնդիրները, որոնք նշված են եղել նրանց անվանման մեջ: Սակայն ավելի ուշ ծրագրեր ստեղծողները դրանք վաճառել են այլ մարդկանց, ովքեր դրանում ներկառուցել են գովազդային ծածկագիր՝ այդ մասին չզգուշացնելով օգտատերերին:












































