Monday, 15 06 2026
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային

Հայաստանը կարող է հանգուցային լինել եվրոպացի գործարարների և Մաքսային միության շուկայի միջև. Վալերի Սաֆարյան

Հայաստանը կարող է հանգուցային լինել եվրոպական բիզնես հանրության և ՄՄ շուկայի միջև: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայ-բելգիական առևտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը՝ ներկայացնելով եվրոպական բիզնես հանրության տրամադրությունները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի որոշումից հետո և Հայաստանի նոր դերակատարությունը ՄՄ-ում:

Անդրադառնալով Վիլնյուսյան ԱլԳ երրորդ գագաթնաժողովի տապալմանը՝ նա ասաց, որ Բելգիայի և ընդհանրապես Եվրոպայի բիզնես հանրությունն ավելի իրատես է, քան եվրոպական քաղաքական գործիչները, ուստի Վիլնյուսյան տապալման համար Եվրոպայի ղեկավարության պատասխանատվության մեծ բաժին է տեսնում: Ըստ նրա՝ առաջին հերթին Եվրոպայի ղեկավարները չպետք է փորձեին դերակատարություն ունենալ Ռուսաստանի ազդեցության գոտում՝ առանց ՌԴ-ԵՄ հարաբերությունների հստակ շրջանակի: Եվ երկրորդ՝ նրա խոսքով, Եվրոպան պետք է զարգացնի ազգային համատեքստի ընկալումը:

«Հայաստանն ու Ուկրաինան երկու հիանալի օրինակներ են, թե ինչպիսի սխալ հաշվարկով առաջնորդվեց Եվրոպան տարածաշրջանում Ռուսաստանի կապերի վերաբերյալ: Հայաստանը կախյալ է Ռուսաստանից անվտանգությամբ, իսկ Ուկրաինային անհրաժեշտ է ռուսական գազ՝ իր արդյունաբերության համար: Ի՞նչ արեցին ԵՄ պաշտոնյաները հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ: Լիահույս լինենք, որ մայիսին եվրոպական ընտրություններից հետո նոր հանձնաժողովը կսկսի գործը ՌԴ-ի հետ հստակ և բաց երկխոսության մթնոլորտում այնպես, որ յուրաքանչյուր եվրոպական նախաձեռնություն չի դիտվի որպես ՌԴ շահերի դեմ քայլ»,- նման տեսակետ հայտնեց Վալերի Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է հայ-եվրոպական բիզնես կապերին, նրա համոզմամբ, տրենդերը նույնը կմնան, բայց հույս կա, որ ֆիգուրները կփոխվեն:

Վալերի Սաֆարյանը նշեց, որ Վրաստանը կշարունակի ավելի շատ եվրոպական ներդրողների գրավել, քան Հայաստանն իր ԽՀԱԱԳ նախաստորագրման և պրոեվրոպական քաղաքականության շնորհիվ:

«Բայց Հայաստանը բաց կմնա ռուսական շուկայի և ՄՄ անդամ երկրների համար: Որքան Հայաստանը շարունակի ժողովրդավարացնել իր ինստիտուտները, և քաղաքական համակարգը կլինի ամենաանվտանգ և ապահով ճանապարհը եվրոպական բիզնեսի համար ՄՄ շուկա մուտքի ուղղությամբ: ՄՄ առևտրային գործիչները շատ հզոր կլինեն, և Հայաստանը կարող է շահել դրանից, եթե դիտարկվի որպես տարածաշրջանային հանգույց եվրոպական ընկերությունների համար: Ուստի Հայաստանը պետք է զարգացնի իր շուկայական դիրքն այս ուղղությամբ:

Ապահով և հեշտ կյանքի ռազմավարությունը միակ կենսունակ ուղին է, եթե Հայաստանը շարունակի նոր գործընկերություն փնտրել ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի հետ հավասարակշռելու Ռուսաստանի մեծ ձեռքն իր տնտեսության վրա: Հայաստանը դեռ տառապում է մրցակցության բացակայությամբ և չունի կապիտալ ռեսուրսների դիվերսիֆիկացիա: Դրանք շատ կարևոր, առանցքային կետեր են եվրոպական առևտրային գործընկերների համար: Հայաստանը շնորհակալ է բազմաթիվ քաղաքական բարեփոխումների համար, որոնք վերջին 10 տարվա ընթացքում իրականացվել են, ուստի այդ բաց շուկայական մակարդակը պետք է պահպանվի և ազդի ՄՄ մյուս անդամների վրա, ոչ թե Հայաստանը հակառակ զարգացումն ապրի:

ՌԴ-ն, Ղազախստանն ու Բելառուսը չեն կարող դիտարկվել որպես բաց և մաքուր տնտեսություն ունեցող երկրների օրինակներ: Շատ ճշգրտումներ մարտահրավեր կլինեն Հայաստանի և ՄՄ-ի համար առաջիկա ամիսներին: Հուսանք, որ Հայաստանը մեծ դերակատարություն կունենա այդ միությունում»,- պարզաբանեց Վալերի Սաֆարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում