2011 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեից շուրջ 15.9 մլրդ դրամ տրամադրվել է ԼՂՀ-ին՝ որպես միջպետական վարկ: Այս մասին ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում։
Վրաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների գծով հունվար-մայիսին կատարվել է 120.9 մլն դրամի վճարում՝ առաջին կիսամյակում ծրագրված 124.9 մլն դրամի դիմաց: Ստացված գումարից 49.1 մլն դրամը նախորդ տարվա պարտավորությունն է և Վրաստանի կողմից փոխանցվել է 2010 թվականի դեկտեմբերին, սակայն գանձապետական միասնական հաշվին մուտքագրվել է ընթացիկ տարվա հունվար ամսին:








































