Անցումային արդարադատության համակարգի ներդրման հարցը հնարավոր է լուծել նոր խորհրդարանի ձևավորումից հետո, այս փուլում աշխատանքներ տարվում են, բայց հայեցակարգը դեռ չի ներկայացվի հանրությանը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
Նա ասաց, որ անցումային արդարադատության ողջ հայեցակարգն ի կատար ածելու համար անհրաժեշտ է կայուն խորհրդարանական մեծամասնություն: «Եվ այդ ուղղությամբ, բնականաբար, անցկացվում են խորհրդակցություններ, ժողովներ, որոնց մասնակցում են նաև միջազգային փորձագետներ: Կատարվում են ուսումնասիրություններ, դեռևս այդ հայեցակարգը հանրությանը ներկայացնելը վաղաժամ է»,- ասաց նա:







































