Haribo ընկերության ղեկավարությունն արտադրությունից հանել է մարմելադե կոնֆետները՝ ռասիստական բնույթի մեղադրանքներից հետո: Այս մասին հայտնում է Metro պորտալը:
Որոշ սպառողների վրդովմունքն էին առաջացրել աֆրիկացիների ավանդական դիմակները պատկերող կոնֆետները: Կոնֆետի փաթեթավորման վրա պատկերված է նավաստի, որը, իբրև թե, այդ դիմակները բերել է իր ճանապարհորդություններից հետո:
Շվեդիայում նման հյուրասիրությունը համարել են ռասիստական, քանի որ այն ասոցացվել է գաղութարարության և ստրուկների առևտրի հետ:
Իրենց հերթին, ընկերության ներկայացուցիչները պարզաբանել են, որ մարմելադե դեմքերը կոչված են պատկերելու աշխարհի ժողովուրդներին:













































