ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ հերքել է, որ իր հայտարարությունները կարող են երկրում քաղաքական և կրոնական դրդապատճառների պոռթկման պատճառ դառնալ և դրանում մեղադրել է «կեղծ լուրերին», փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը:
«Դուք բռնություն եք ստեղծում ձեր հարցերով: Քիչ չեն նաև բռնություն ստեղծող լրագրողները, որոնք ճշմարտությունը չեն գրում: Կեղծ լուրերն են բռնություն ստեղծում: Ահա, թե ձեզ ինչ կասեմ՝ մարդիկ, որոնք աջակցում են Թրամփին, շատ են, զգալի թվով, այդ մարդիկ գիտեն՝ երբ են լուրերը ճշմարիտ, երբ՝ ոչ: Եթե ԶԼՄ-ները ճշմարտությունը գրեին, հաստատ, անկեղծ, այս երկրում բռնությունը շատ ավելի քիչ կլիներ»,-համապատասխան հարցին պատասխանելով`ասել է նախագահը:
Թրամփի հայտարարությունները հերթական անգամ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում են հայտնվել Փիթսբուրգի սինագոգում զանգվածային սպանության և քաղաքական գործիչներին պայթուցիկ սարքեր ուղարկելու ֆոնին: Վերջինի մեջ մեղադրվում է անձը, որը հայտարարել է, որ համակրում է Թրամփին:










































