Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Միակ բանը, որ չարեց Նիկոլ Փաշինյանը՝ «հոկտեմբերի 2» կազմակերպելն էր

Հայաստանի Ազգային ժողովն այլևս իրավունքի ուժով արձակված է: Արձակված խորհրդարանը, իհարկե, կշարունակի իր աշխատանքը, մինչև նոր խորհրդարանի առաջին նիստը: Ըստ այդմ՝ ներկայիս խորհրդարանը մինչև դեկտեմբերի կես կգործի: Թե ինչպես կգործի, արդեն այլ հարց է: Փորձը ցույց է տվել, որ դե ֆակտո լիազորությունը դադարեցրած խորհրդարանը աշխատում է բավականին անփույթ: Գլխավոր հարցը ներկայումս արդեն կապված է նոր խորհրդարանի հետ, ինչպիսին է այն լինելու, ինչպիսի ուժեր են հայտնվելու, ինչ հարաբերակցությամբ:Մյուս կողմից ռեյտինգային համակարգն առիթ է տվել կարծիքների, որ խորհրդարանի ընտրությունը չի լինի քաղաքական, և այդպիսով բաց կմնա քաղաքական ընտրությամբ քաղաքական խորհրդարան ձևավորելու հարցը: Այստեղ ճշմարտության հատիկ, անշուշտ, կա, սակայն պրակտիկ իրականության ֆոնին այն, թերևս, շատ փոքր է: Ի վերջո` որոշիչը լինելու է ոչ թե ընտրակարգը, այլ այն, թե ինչպես է իրավապահ համակարգը պահպանելու դրա օրինական ընթացքը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Էդգար Վարդանյանը, վերլուծաբան Նարինե Դիլբարյանը և պատմաբան Աղասի Մարգարյանը:

Ն. Դիլբարյանի կարծիքով՝ ռեյտինգային ընտրակարգի շուրջ մտահոգությունը չափազանցված չէ: «Ինձ համար ցնցակաթվածային էր այն, որ իշխանությունը բավական հեշտ հրաժարվեց այդ մեծ և լուրջ գործընթացից: Ընտրական օրենսգրքի տապալումը պարտություն է մեր առաջընթացի ճանապարհին, պարտություն քաղաքական խորհրդարան ձևավերելու նպատակի առջև»,- նշեց Նարինե Դիլբարյանը՝ հավելելով, որ նախկին համակարգից շատերը իրենց ուզում են տեսնել խորհրդարանում, նրանք հեշտ չեն հրաժարվելու ունեցածից:

Է. Վարդանյանը հակադարձեց՝ նշելով,որ իշխանությունն ամեն ինչ անում էր, որպեսզի ԸՕ փոփոխության կարևորությունը հանրությունը տեսնի և համոզի քաղաքական ուժերին՝ ընդունել այն: «Իշխանությունը կարողացավ հասնել Վենետիկի հանձնաժողովի դրական գնահատականին: Իշխանության դիրքերն ամրապնդվեցին: Միակ բանը, որ Փաշինյանը չարեց, «հոկտեմբերի 2» չկազմակարեպելն էր: Բայց այդ քայլին չգնաց, քանի որ այնպիսի խնդիր էր դրված, որ դա Վենետիկի հանձնաժողովի կողմից կարող էր դիտարկվել որպես անհարկի ճնշում խորհրդարանի վրա»,- նշեց քաղաքագետը:

Ա. Մարգարյանի խոսքով՝ տեսականորեն ռեյտինգային ընտրակարգը կարող է իդեալական ընտրակարգ լինել բոլորովին այլ քաղաքական միջավայրում: «Խնդիրը քաղաքական միջավայրն է և հանրային վերաբերմունքը ընտրությունների քաղաքական ինստիտուտի նկատմամբ… Համամասնական ընտրակարգը քաղաքական առումով լավագույն տարբերակն է խորհրդարանական պետության համար: Բայց դրա համար անհրաժեշտ է նախևառաջ կուսակցական համակարգ ունենալ, Հայաստանում կուսակացական համակարգ չկա»,- նշեց պատմաբանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում