Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները մտադիր են համընդհանուր զինվորական ծառայություն սահմանել 18-30 տարեկան տղամարդկանց համար՝ հաղորդում է BBC-ն:
Այժմ երկրի զինված ուժերում ծառայում են արտասահմանցի վարձկաններ:
ԱՄԷ-ի վարչապետ շեյխ Մուհամադ բին Ռաշիդ Մաքթումը հայտարարել է, որ պարտադիր զինվորական ծառայությունը թույլ կտա ավելի լավ պաշտպանել երկիրը:
Երկրի կառավարությունը դեռևս չի հաղորդել, թե տվյալ օրենքը երբ կմտնի ուժի մեջ:









































