Thursday, 11 06 2026
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը
Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ
10:30
ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Լոռու մարզում երկու մոլորված քաղաքացի է հայտնաբերվել
10:10
Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
09:50
ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը

Կազանից հետո ակտիվություն կլինի, եթե բանակցային գործընթացին մասնակցի ԼՂ-ն. քաղաքագետ

Քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը «Առաջին լրատվականի» հետ զրույցում անդրադառնալով կազանյան հանդիպման արդյունքներին և մինչ հանդիպումը հնչած լավատեսական հայտարարություններին ու առաջընթացի սպասելիքներին՝ նշեց, որ այս հարցում պետք է լինել ոչ թե լավատես կամ վատատես, այլ պետք է լինել իրատես.

«Միջազգային հանրությունը և մի շարք փորձագետներ բավականին ոգևորվել էին դովիլյան հայտարարությունից՝ ենթադրելով, թե դա որպես հիմք կծառայի Կազանում հիմնարար սկզբունքների ընդունման համար: Սակայն ինձ համար պարզ էր, որ Կազանում ամենաիրական սցենարը լինելու է որոշակի հռչակագրի ստորագրումը, որտեղ կողմերը կհայտնեն իրենց պատրաստակամությունը շարունակել բանակցային գործընթացը»:

Քաղաքագետը նշեց, որ Կազանի հանդիպումից հետո որպես դրական արդյունք կարելի է համարել բանակցային գործընթացի շարունակությունը: Մարկարովի գնահատմամբ, արդյունքում մնում է մեկ բան` շարունակել բանակցային գործընթացը, սակայն հաշվի առնելով, որ մոտենում է նախընտրական ժամանակաշրջան, ապա կտրուկ փոփոխություններ այդ ընթացքում տեղի չեն ունենա, պարզապես որոշակի ինտենսիվությամբ կշարունակվեն բանակցությունները. «Այս բանակցային գործընթացի մեջ ակտիվություն կարող է ներմուծել միայն մեկ հանգամանք, եթե բանակցությունների մեջ ներգրավվի նաև Ղարաբաղը»:

Ալեքսանդր Մարկարովն այս պահին անհավանական համարեց բանակցային ֆորմատի փոփոխությունը, քանզի նրա գնահատմամբ, թեև միջնորդները չեն իրականացնում իրենց հիմնական գործառույթը` խաղաղ համաձայնագրի տեքստի ներկայացումը, սակայն գոնե իրականացնում են մեկ այլ գործառույթ` վարում են խաղաղ բանակցություններ, ինչն էլ հետաձգում է ռազմական սցենարները:

Քաղաքագետը նաև անհավանական համարեց Մադրիդյան փաստաթղթի փոփոխությունը: Ըստ նրա` Մադրիդյան փաստաթուղթն արդեն մի քանի անգամ վերանայվել է և անընդհատ ենթարկվում է խմբագրման, բայց դրա հիմքում ընկած հիմնարար սկզբունքները չեն կարող փոխվել. «Բայց գուցե պետք է փոխել կողմերի դիրքորոշումները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում