Marketplace ընկերության մասնագետները ուսումնասիրություն են անցկացրել և պարզել, թե ինքնաթիռում որ մակերեսներում են ամեաշատ մանրէները կուտակվում՝ տեղեկացնում է Fox News-ը:
Փորձաքննության համար Գուելֆի համալսարանի լաբորատորիայի աշխատակիցները օդանավի սրահի տարբեր մակերևույթներից ավելի քան 100 քսուք են վերցրել։ Այդ թվում՝ անվտանգության գոտին, զուգարանի դռան բռնակը, առջևի նստատեղի գրպանը, սեղանը և նստատեղի գլխի հատվածը:

Գիտնականները պարզել են, որ առողջության համար ամենավտանգավոր մակերևույթը նստատեղի գլխի համար նախատեսված հատվածն է։ Այնտեղ բազմանում են ստաֆիլոկոկ, ստրեպտոկոկ և աղիքային բակտերիաները։ Ոչ հիգիենիկ է ճանաչվել նաև նստարանի գրպանը, որի վրա փորձագետները հայտնաբերել են աղիքային բակտերիաների մի քանի տեսակներ։










































