Warner Bros ընկերությունը նկարահանում է Բեթմենի մասին պատմող նոր՝ «Գիշատիչ թռչուններ» ֆիլմը, որտեղ չարագործ Սև Դիմակին մարմնավորում է շոտլանդացի դերասան Էվան Մաքգրեգոր, գրում է The Hollywood Reporter-ը:
Հայտնի է, որ ֆիլմում կնկարահանվեն նաև դերասանուհիներ Մարգո Ռոբին՝ չարագործ Հարլի Քուինի դերում և Մերի Էլիզաբեթ Ուինսլեթը՝ որսորդի դերում:
Ֆիլմը երկրպագուների դատին կներկայացվի 2020-ի փետրվարին: