Չինաստանում երեկ ազատ է արձակվել հայտնի իրավապաշտպան Հու Ցզյան: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Կնոջ խոսքերով` 3.5 տարի բանտում անցկացնելուց հետո այսօր առավոտյան ամուսինն անսպասելիորեն վերադարձել է տուն: Նա մեղադրվել էր քայքայիչ գործողություն իրականացնելու համար: 2008թ. Հու Ցզյան ստացել է իրավապաշտպանության ոլորտում ամենահեղինակավոր` «Սախարովի» մրցանակը:
Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ բանտից ազատ է արձակվել նաև հայտնի նկարիչ Այ Վեյվեյը, որը հաճախ աչքի է ընկել Չինաստանի իշխանություններին քննադատելով: Նշվում է, որ Այ Վեյվեյի և Հու Ցզյայի ազատ արձակումը կարող է կապված լինել Չինաստանի նախագահ Վեն Ցզյաբաոյի եվրոպական շրջագայության հետ, որը սկսվում է առաջիկա օրերին:











































