Ավստրալիայի գրեթե աշխարհագրական կենտրոնում գտվող Էլիս Սփրինգ քաղաքում, որը զբոսաշրջության և աբորիգենների մշակույթի կենտրոն է, կարող է ահաբեկիչների համար մասնավոր բանտ կառուցվել՝ այսպես կոչված, «Ավստրալական Ալկատրաս»: Այս մասին հաղորդում է АВС-ն:
«Դա ոչ թե կառավարական, այլ մասնավոր նախագիծ է: Շինարարությունը տեղի կունենա մասնավոր տարածքում և մասնավոր ոլորտի հաշվին: Կառավարությունը հակված չէ խանգարել մասնավոր բիզնեսի զարգացմանը»,-ասել է Հյուսիսային Տարածքի կառավարության նախագահ Մայքլ Հաները:
Գործարարների առաջարկությունում մասնավորապես ասվում է, որ ուղղիչ հաստատությունը կարող է երկրի տարբեր նահանգներում ահաբեկիչների ձերբակալման համար լուծում դառնալ:
Մասնավոր բանտի կառուցմանը դեմ են ընդդիմադիր կուսակցությունները և զբոսաշրջության փորձագետները: