Ֆրանսիական Ռիվիերայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երկու մարդու կյանք է խլել: Եվս մեկը համարվում է անհետ կորած:
Ինչպես հայտնում է BBC-ն, իշխանություններն այդ տարածաշրջանի մի քանի բնակավայրերից տարհանել են բնակչությանը:
Փրկարարները ստիպված են եղել ավելի քան 150 մարդու տարհանել ուղղաթիռների օգնությամբ:










































