ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կսկսի մարել պետական պարտքը, որը նրա պաշտոնավարման ընթացքում ավելացել է շուրջ 1.7տրիլիոն դոլարով: Այս մասին գրում է The Hill-ը:
Տվյալ հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել ԱՄՆ-ում աշխատատեղերի քանակի մեծացման հետ կապված միջոցառման ժամանակ:
Նախագահը չի հստակեցրել, թե երբ ԱՄՆ-ն կսկսի մարել պետական պարտքը:
Պարբերականը հիշեցրել է, որ ԱՄՆ պետպարտքի ամբողջական մարումը Թրամփի նախընտրական քարոզարշավի կետերից մեկն է. նախագահական երկու պաշտոնավարման ժամկետի ընթացքում նա խոստացել է ամբողջությամբ ազատվել դրանից:
Տվյալ պահին ԱՄՆ-ի պետպարտքը շուրջ 21.7 տրիլիոն դոլար է կազմում: