Ֆրանսիական շոկոլադի փառատոնը կայացել է մայրաքաղաք Փարիզում: Ըստ ավանդույթի «համեղ սրահը» զարդարել է փառատոնի շրջանակում կազմակերպվող նորաոճ հագուստի ցուցադրությունը, որի ժամանակ մոդելները բեմ են բարձրացել շոկոլադից պատրաստված զգեստներով և գլխարկներով:
Ի դեպ, այդ գեղեցկությունը համտեսել չի թույլատրվում, համենայդեպս մինչև նոյեմբերի 4-ը՝ փառատոնի փակումը: