Կիևի Գրուշևսկու փողոցում հակամարտող կողմերի վիրավորների թիվն ավելանում է: LB.ua-ի թղթակիցը վկա է դարձել, թե ինչպես են անգիտակից վիճակում գտնվող մարդու տանում, գրում է ua-ru.info-ն:
Ընդ որում՝ ինչպես հայտարարել է Յուրի Լևչենկոն օնլայն հեռարձակման ժամանակ, «Ազատություն» կուսակցությունը կարողացել է լսել «Բերկուտի» խոսակցությունները: Ըստ նրանց՝ հատուկ ջոկատայինների մոտ վերջացել են պատգարակները, որոնցով տեղափոխում էին վիրավորներին:
Ներկայումս ուժայինները ցուցարարների կողմն են նետում ձայնային նռնակներ:









































