Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ. «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
«Առաջիկայում մեզ սպասում է ևս մեկ լուրջ հարված՝ տնտեսական իմաստով ոչ երկարաժամկետ հեռանկարում»,- Փաշինյանին իր հարցը ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը և հավելեց, որ Դոու Ջոնսի ինդեքսով ունեցել ենք դոլարի կտրուկ ամրապնդում, այսպես կոչված, հունքային արժույթի նկատմամբ:
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց, որ ինքն այլ միտում կցանկանար ընդգծել. «Ուզում ենք, որ տեխնոլոգիական արտադրություն լինի Հայաստանում և արդեն իսկ մի քանի նախագծեր կան Հայաստանում արևային պանելների արտադրության համար։ Մի օրինակ բերեմ տրանսֆերների մասով. վերջին շրջանում ԵՏՄ-ի շրջանում ցնցումներ արձանագրվեցին, բայց վերջին ամսում ունեցել ենք տրանսֆերների աճ 12 մլն դոլարի չափով, ինչը նշանակում է՝ ԵՏՄ-ի տարածքը կարող է արտաքին շոկերին դիմակայելու գործիքներ գտնել»։
Մանրամասները՝ տեսանյութում:










































