Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ. «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հարցը՝ ուղղված Փաշինյանին, առնչվում էր վառելափայտի պրոբլեմին. «Հնարավո՞ր չէ Ռուսաստանից քարածուխ կամ վառելափայտ ներկրել, որպեսզի պահպանվեն մեր անտառները»:
Փաշինյանը պատասխանեց՝ անտառային ֆոնդի իմաստով արդեն աղետի եզրին ենք. «Պետք է նման պրոցեսներ լինեն. մինչև հիմա իմացել են, որ որքան հնարավոր է՝ անտառը կկտրեն և ներքին պահանջարկը կբավարարեն»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































