ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Մենատչի քաղաքի բնակիչը ընտանիքին սովորեցրել է սնվել երթևեկության զոհ դարձած վայրի կենդանիների մսով, ինչով և կերակրել է հյուրերին, հաղորդում է Daily Mail- ը:
47-ամյա Ռեիե Քերրոլը պատմում է, որ ժամանակին հայրը իրենց կերակրել է աղբանոցներից գտած սատկած կենդանիներով: Տարիներ անց, երբ ֆինանսական դժվարություններ է ունեցել, նա որոշել է հետևել հոր օրինակին: «Ես չէի պատրասվում երես թեքել անվճար սննդից», – բացատրում է նա:











































